Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստ` Սիրիայի հարցով

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստ` Սիրիայի հարցով
01.06.2012 | 00:47

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կհրավիրի արտահերթ նիստ` նվիրված սիրիական Հուլա քաղաքում տեղի ունեցած դեպքերին, որտեղ նախորդ շաբաթ ավելի քան 100 մարդ է սպանվել: Սպասվում է, որ նիստի ընթացքում կընդունվի ՄԱԿ-ի հովանու ներքո լիարժեք հետաքննություն անցկացնելու մասին որոշում: Որոշ զեկուցողներ ավելի վաղ տեղի ունեցածի համար մեղադրել էին Սիրիայի իշխանություններին:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան Սիրիայում ստեղծված իրավիճակն անվանել է անտանելի, միևնույն ժամանակ ռազմական միջամտությունն անհնար է համարել առանց ՄԱԿ-ի աջակցության:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ